26-ամյա Գառնիկ Թ.-ն նախկին ընկերուհուն, ով մատուցողուհի է աշխատել, պարզաբանումներ ստանալու համար հրավիրել է ռեստորանային համալիրի բակ եւ ծեծի ենթարկել: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Գառնիկ Թ.-ն, գտնվելով Երեւան քաղաքի Արին-Բերդի 13 հասցեում գործող «Աչաջուր» ռեստորանային համալիրում, նույն համալիրի մատուցողուհի, իր նախկին ընկերուհի Աստղիկ Ս.-ի կողմից իր հասցեին այլ անձանց ներկայությամբ պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ անելու կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով բռնել է վերջինիս մազերից, բռնություն գործադրելով դուրս է բերել ռեստորանային համալիրի խոհանոցի բակ, գցել գետնին եւ ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ գլխի եւ դեմքի շրջանին: Մանրամասները կարդացեք աղբյուր կայքում: