Դեկտեմբերի 26-ին ժամը 19:55-ին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով ժամը 19:25-ին իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 23-ամյա Մ. Մ.-ն և 24-ամյա Ա. Մ.-ն:
Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 19:20-ի սահմաններում, 19-ամյա Ն. Բ.-ն վարելով «Օպել աստրա» ավտոմեքենան, Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 29 հասցեին հարակից ճանապարհահատվածի հետիոտնային անցման վրա վերջիններիս վրաերթի է ենթարկել, ինչի հետևանքով ստացել են նշված մարմնական վնասվածքները:
Տուժած քաղաքացիների առողջական վիճակը բավարար է՝ հայտնում է Արցախի ոստիկանությունը։