Երեկ՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Կոլյա Թախումյանը, իր վարած BMW մակնիշի 21 ՏՕ 067 համարանիշի ավտոմեքենայով, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, թիվ 41 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանգառին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 35-ամյա Անուշիկ Մկրտչյանին, Երևանի բնակիչ, 34-ամյա Վազգեն Աղաբեկյանին, 12-ամյա Լիլիթ Աղաբեկյանին և 8-ամյա Վարուժան Աղաբեկյանին:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով, վրաերթի ենթարկված երեխաները վրաերթի ենթարկված Վ. Աղաբեկյանի երեխաներն են, իսկ վարորդ Կ. Թախումյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: