Նոյեմբերի 29-ին' ժամը 07.00-ին, 1967 թ. ծնված Լյովա Մ.-ի վարած «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երասխ-Երևան ճանապարհի 200-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սիսիանի տարածքի Աղիտուի հոսպիտալ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենայի սրահում են եղել նաև 3 ուղևորներ, որոնք ժամը 12-ի սահմաններում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նշված հոսպիտալ:
Կատարվում է քննություն: