Ուկրաինայում իշխանությունների դեմ բողոքող ցուցարարները արգելափակել են կառավարության շենք տանող բոլոր մուտքերը. դեպքի վայրից հաղորդում է РИА Новости-ն:

 

Ուկրաինական ընդդիմությունը պահանջել է Գերագույն ռադայի նիստի ժամանակ այսօր քննարկել կառավարության հրաժարականի հարցը: Ցուցարարները պատրաստվում են այսօր ցույց կազմակերպել խորհրդարանի պատերի տակ' պահանջելով կառավարության հրաժարականը: Ցուցարարները պատրաստվում են արգելափակել կառավարության աշխատանքը:

 

Գերագույն ռադայի շենքի մոտ հատուկ նշանակության ջոկատայինները թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ Ռադայի շենքին:

 

Նրանց ներթափանցումը կանխելու համար ոստիկանությունը ստիպված է եղել ռետինե մահակներ գործադրել: