Կիևում ցուցարարներն արգելափակել են նախագահի նստավայր տանող ճանապարհը,. տեղեկացնում է Ria Novosti-ի հատուկ թղթակիցը դեպքի վայրից:

 

Դեպի նստավայր տանող փողոցները շրջափակված են Ներքին զինված ուժերի զինվորների կողմից: Երթի մասնակցիներից մեկը' «Բատկիվշչինա» կուսակցությունից, կոչ է արել ցուցարարներին ուժ չկիրառել իրավապահ մարմինների հանդեպ: Սա բերկուտը չէ, սրանք ներքին ուժերն են, նրանք այնպիսի մարդիկ են, ինչպես որ մենք»,-ասել է նա:

 

Նշենք, որ Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում նոյեմբերի 21-ից շարունակվում են բողոքի ցույցերը կառավարության դեմ' ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու պատճառով: