Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մինչ իր հարցը տալը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կիսվեց իր տպավորություններով տեղի ունեցած հարցուպատասխանի վերաբերյալ:

 

«Եթե չնկատեցիք, ես հուշեմ, որ նկատեք, «Ինչ, որտեղ, երբ» խաղի հետ կապված հարցին կառավարության ներկայացուցչի տված պատասխանից անմիջականորեն բխում էր, որ «Ինչ, որտեղ, երբ» կառավարության թիմի անդամները ներկայացնում են ռուսալեզու փոքրամասնություն: Անկեղծ ասած, վերջին շրջանում Կառավարության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների տված հարցերի պատասխաններին հետևելիս տպավորություն եմ ստանում, որ կառավարությունը ոչ թե «Ինչ, որտեղ, երբ»-ի թիմ, այլ ԿՎՆ-ի թիմ պետք է հանի և մասնակցի համապատասխան մրցույթներին: Սա վերջին մի քանի հարցուպատասխանից ստացված տպավորությունն էր»,-ասաց Փաշինյանը:

 

Վերջինիս արձագանքելով' ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց. «Կառավարությունը և առանձին անդամներ շատ մեծ քանակությամբ շատ մեծ տաղանդներ ունեն: Այո, կարող են և' «Ինչ, որտեղ, երբ» խաղալ, և' ուրախների և հնարամիտների ակումբում»: