Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն արդեն միավորված են ազատ սահմանով և փաստացի' ընդհանուր տնտեսությունով: Շուտով պետք է միանա Ղրղզստանը: Սեպտեմբերին պարզվեց, որ հաջորդն էլ Հայաստանն է, գրում է Slon.ru-ն և նշում, որ այդ ժամանակից հայկական խոհանոցների գլխավոր թեման դա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն էր Հայաստան:

 

Հայաստանի նախագահը մեկ տարում արդեն 2 անգամ գնացել էր Պուտինի մոտ, հիմա էլ Պուտինի հերթն էր, ով Հայաստանում վերջին անգամ եղել էր 2005-ին, գրում է հոդվածագիր Լիլի Դոբրովոլսկայան։
Այդ առիթով վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ռեկորդային արագությամբ ճանապարհներ ասֆալտապատվեցին, նորոգվեցին, նույնիսկ արհեստական խոտածածկ հայտնվեց Գյումրու մայթերին:
Եվ ահա Պուտինի այցի երեք գլխավոր արդյունքնրը.

1) այժմ Հայաստանը ռուսական զենք է գնելու ներռուսաստանյան գներով,

2) ռուսական գազի նոր գին է սահմանվել դաշնակից Հայաստանի համար,

3) Մաքսային միություն Հայաստանի մտնելու համար գործողությունների ծրագրի ստորագրման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեք բերվել. դա տեղի կունենա Մոսկվայում դեկտեմբերի 24-ին:

 

Երևանում Պուտինին դիմավորեցին բողոքի ցույցով, սակայն հրատարակության կարծիքով՝ Երևանը Կիևը չէ, հարյուրհազարանոց ցույց ոչ ոք չէր սպասում. հային դժվար է տեղից շարժել: Դրանից բացի, Մաքսային միությանը միանալուց դժգոհ մարդիկ այնքան էլ շատ չեն:
Ճիշտն ասած՝ Հայաստանը միշտ էլ ձգտել է ՄՄ, ոչ թե ԵՄ: Հիմա էլ է ուզում: Եվ երբ «և-և»-ը չստացվեց, ստիպված էին ընտրել: Մանրամասն կարդացեք այստեղ: