Մաքսային միությունը (ՄՄ) եւ Վիետնամն ավարտել են ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագրի նախագծի նախապատրաստման բանակցային գործընթացը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում (ՎՍՀ) Ռուսաստանի առեւտր ական ներկայացուցչությունում:

 

Վիետնամի եւ Մաքսային միության՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կազմով, պատվիրակությունների միջեւ բանակցությունների ութերորդ՝ ավարտական փուլը տեղի Է ունեցել դեկտեմբերի 8-ից մինչեւ 14-ը Վիետնամի Կիենզյագի հարավային նահանգի Ֆուկուոկ կղզում: «Կողմերին հաջողվել Է համաձայնեցնել Ազատ առեւտրի գոտու համաձայնագրի նախագծի հանգուցային դրույթները: Տեխնիկական հարցերի լրամշակումից հետո փաստաթուղթն ստորագրման պատրաստ կլինի 2015 թվականի սկզբին»,- նշել են առեւտրական ներկայացուցչությունում:

 

Սպասվում Է, որ Ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքումը, որը ենթադրում Է ներմուծման տարիֆների «զրոյացում», հզոր ազդակ կհաղորդի Վիետնամի եւ Մաքսային միության արեւտրատնտեսական կապերի աճին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների գնահատումներով, որոնք ուսումնասիրել են սույն հարցը, մինչեւ 2020 թվականը ՄՄ-ի եւ ՎՍՀ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը կարող Է հասնել տարեկան 10 – 12 միլիարդ դոլարի, ինչը քառապատիկ բարձր Է ներկայիս մակարդակից: