Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցություններ սկսելու գաղափարը պահպանում Է իր ակտուալությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

Նա հիշեցրել Է, որ ՌԴ-ի ղեկավարությունն արդեն առաջին տարին չԷ, որ Եվրոպայի իր գործընկերներին կոչ Է անում սկսել ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի ինտեգրացման նախագիծը:

 

«Այդ ճանապարհին առաջին քայլը կարող Էր դառնալ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների գործարկումը: Նման նախաձեռնությամբ, ինչպես գիտեք, մեկ տարի առաջ Բրյուսելում հանդես Է եկել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն պահպանում Է իր ակտուալությունը»,- ասել Է նախարարը՝ ելույթ ունենալով 2014 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլսում:

 

Նա հավելել Է, որ ինտեգրացումը «կօգներ ապահովել այսպես կոչված Մեծ Եվրոպայի՝ տարբեր ինտեգրացիոն միավորումների մեջ մտնող կամ չմտնող բոլոր պետությունների ներդաշնակ զարգացումը»: