Իսրայելի կողմից հետաքրքրություն կա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Իսրայելի իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները:

 

«Մենք արդեն ունենք Եվրասիական տնտեսական միություն,-նշել Է նախարարը:- Տասնյակ երկրների կողմից կան նրա հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիր կնքելու առաջարկություններ»:

 

«Իսրայելի կողմից նման հետաքրքրություն Է դրսեւորվել, բանակցություններ են ընթանում նաեւ այլ երկրների հետ,-ասել Է Լավրովը:-Եթե մենք համաձայնության գանք, ապա ազատ առեւտրի նման գոտի կարող Է ստեղծվել»: