Իսրայելի եւ Եվրասիական տնտեսական միության համատեղ հետազոտական խումբը եկել Է այն եզրակացության, որ նպատակահարմար Է ստեղծել ազատ առեւտրի գոտի: Փորձագետները պատրասվտում են ամռանն իրենց երկրների ղեկավարությանն առաջարկություն ներկայացնել բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմ ենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ԵԱՏՄ-ի ղեկավար մարմնի առեւտրական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Տոչինը:

 

Ավարտված աշխատանքի ընթացքում փորձագետները, նրա խոսքով, հաշվարկել են, որ Իսրայելը եւ ԵԱՏՄ-ի չորս մասնակիցները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, արդյունքում կարող են առեւտրատնտեսական համագործակցության քանակական ու որակական աճ ապահովել:

 

Հետազոտական խմբի հանձնարարականները բովանդակող հաշվետվությունը նախ պետք Է ներկայացվիԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին, որի մեջ մտնում են մասնակից երկրների փոխվարչապետները, իսկ այնուհետեւ, դրական որոշման դեպքում, Իսրայելի հետ բանակցություններ սկսելու հարցը կփոխանցվի ԵԱՏՄ-ի երկրների նախագահներին: