Վիետնամը պլանավորում Է 2015 թվականի առաջին կիսամյակում ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգը Հանոյում լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի համար արված համատեղ հայտարարության ընթացքում:

 

«Վերջին ժամանակներս մեր ապրանքաշրջանառությունը փոքր-ինչ կրատվել Է, եւ իրադրությունը բարելավելու համար մենք որոշել ենք հանձնարարել մեր նախարարություններին, ձեռնարկատերերին եւ երկու կողմերի գերատեսչություններին՝ մոտ ժամանակներս միջոցներ ձեռնարկել 2015 թվականի առաջին կիսամյակում Եվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման համար»,-նշել Է նա, հավելելով, որ Վիետնամը ձգտում Է մինչեւ 2020 թվականը ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալն ավելացնել մինչեւ 10 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: