Այս տարվա առաջին վեց ամիսներին Գեղարքունիքի մարզում ծնվել է 923 երեխա, որից հունվար ամսվա ընթացքում' 214, փետրվարին' 145, մարտին' 134, ապրիլին' 151, մայիսին' 135 եւ հունիսին' 144: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը 25-ով նվազել է:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական եւ առողջապահական վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2014թ. առաջին կիսամյակում Գավառի տարածաշրջանում ծնվել է 202, Սեւանի տարածաշրջանում' 154, Մարտունու տարածաշրջանում' 382, Վարդենիսի տարածաշրջանում' 142, եւ Ճամբարակի տարածաշրջանում՝ 43 երեխա:
Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ Գավառի տարածաշրջանում ծնունդների թիվը նվազել է 2-ով, Սեւանում' 22-ով, Վարդենիսում' 19-ով, Ճամաբարակում ծնվածների թիվն անփոփոխ է' 43, իսկ Մարտունիում' ծնունդների թիվն աճել է 18-ով:
2014 թվականին առաջին կիսմյակում Գեղարքունիքի մարզում կեսարյան հատումով ծնվել է 117 երեխա, իսկ 2013 թվականի նույն ժամանակահատվածում '116: Նույն աղբյուրի հավաստմամբ' հունվարին կատարվել է 20 կեսարյան հատում' նախորդ տարվա 27-ի դիմաց, փետրվարին' 21' 8-ի, մարտին' 19' 14-ի, ապրիլին' 17' 33-ի, մայիսին' 16' 21-ի, եւ հունիսին' 24'13-ի դիմաց:
Խոսրով Խլղաթյան