2015 թվականի առաջին ութ օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 77 երեխա: Ըստ «Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզի համապատասխան առողջապահական հաստատություններից հաղորդած տվյալների, այս տարվա հունվարի մեկից մինչև ինն ընկած ժամանակահատվածում Մարտունու ծննդատանը ծնվել է 42, Գավառի բժշկական կենտրոնում՝ 16, Սևանի հիվանդանոցում՝ 11 , Վարդենիսի հիվանդանոցում՝ 8 երեխա:

 

Ամանորին Մարտունու ծննդատանը և Սևանի հիվանդանոցում ծնվել են երեքական, Գավառի բժշկական կենտրոնում՝ մեկ երեխա: Ճամբարակի առողջության կենտրոնում և Վարդենիսի հիվանդանոցում Ամանորին ծնունդներ չեն գրանցվել: Գրանցված 77 ծնունդներից 37-ը տղաներ են, 40-ը՝ աղջիկներ: 19 տղա և 23 աղջիկ ծնվել են Մարտունու ծննդատանը, 7 տղա և 9 աղջիկ՝ Գավառի բժշկական կենտրոնում, 5 տղա և և 6 աղջիկ՝ Սևանի հիվանդանոցում, 6 տղա և 2 աղջիկ՝ Վարդենիսի հիվանդանոցում:

 

Խոսրով Խլղաթյան