2015 թվականի մարտ ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 150 երեխա, կամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդներն աճել են 16-ով:
Ըստ Գեղարքունիքի մարզի համապատասխան առողջապահական հաստատությունների ղեկավարների կողմից «Արմենպրես»-ին հաղորդած տվյալների՝ այս տարվա մարտ ամսվա ընթացքում Մարտունու ծննդատանը ծնվել է 58 երեխա' նախորդ տարվա 52-ի դիմաց, Գավառի բժշկական կենտրոնում' 34' 31-ի դիմաց, Սեւանի հիվանդանոցում'32' 20-ի դիմաց, Վարդենիսի հիվանդանոցում' 24' 26-ի դիմաց, Ճամբարակի հիվանդանոցում' 2' 5-ի դիմաց:
Գրանցված 150 ծնունդներից 82-ը տղաներ են, 68-ը' աղջիկներ:
Խոսրով Խլղաթյան