Արդեն մեկուկես ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում սկսվել եւ ընթանում է համատարած ծնի շրջանը:
Սննդի անվտանգության եւ բուսասանիտարիայի ծառայությունների համակարգման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Ժդանով Հակոբյանը, հունվարի 20-ի դրությամբ ծինը մոտ 40 տոկոսով ավարտվել է խոշոր, 30 տոկոսով՝ մանր եղջերավոր անասունների մոտ: Ծնի ընթացքում մայրական կազմի մոտ չեն նկատվել անասնահամաճարակներ, այն ընթանում է սովորական հունով:»Տնտեսություններում անասնատերերի կողմից ամենայն ուշադր ությամբ հսկվում է ծնի ընթացքը, հարկ եղած դեպքում գործին միջամտում են անասնաբույժները: Գրանցված հատուկենտ անկումները համաճարակների պատճառով չեն եղել: Ամեն դեպքում, մինչ այս պահը, անասնահամաճարակների մասին որեւէ համայնքից ահազանգ չունենք»,-նշեց Ժդանով Հակոբյանը:
Խոսրով Խլղաթյան