Փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը ձյան տեղումներ են գրանցվել Գեղարքունիքի մարզի Գավառի եւ Մարտունու տարածաշրջաններում, ինչի հետեւանքով ճանապարհները դժվարանցանելի են։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը կազմել է 5-10 սանտիմետր։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները գիշերվանից սկսել են մաքրման եւ մշակման աշխատանքները: Փետրվարի 9-ի ժամը 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում անցանելի են միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության բոլոր ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներն իրականացվում են մինչև այս պահը: Ապահովվել է ճանապարհի անցանելիությունը տրանսպորտային բոլոր միջոցների համար՝ բացառությամբ կցորդիչով աշխատող բեռնատարների