Չնայած տեղումներին՝ Շիրակի մարզում այս պահին փակ ճանապարհներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ին վստահեցրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի ու ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից ճանապարհները պարբերաբար մշակվում են աղի և ավազի խառնուրդով, իսկ անհրաժեշտության դեպքում, մաքրման համար, դուրս կբերվի տեխնիկա:
«Մարզի ողջ տարածքում ձյուն է գալիս: Այս պահին ճանապարհների անանցանելի ու դժվարանցանելի լինելու մասին ահազանգեր չենք ստացել: Իրականացվում է հերթապահություն ու, անհրաժեշտության դեպքում, կօգտագործվի տեխնիկա»,-նշեց պատասխանատուն: