Շիրակի մարզում անանցանելի կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, հունվարի 17-ի ժամը 10:10 -ի դրությամբ' մարզի բոլոր ճանապարհները բաց են:

 

Մարզային ենթակայության շուրջ 461 կմ ճանապարհները սպասարող բոլոր 5 ընկերություններն իրենց աշխատանքները սկսել են առավոտ վաղ և շարունակում են մինչ այս պահը: Իրականացվում է ճանապարհների մշակում աղավազային խառնուրդով ու մաքրում:«Թեեւ Աշոցքում քամին մի փոքր խանգարում է մաքրման աշխատանքներին, բայց այս պահին բոլոր ճանապարհները բաց են: Այս պահին ահազանգ չունենաք նաև ներհամայքային ճանապարհների անանցանելիության մասին»,- նշեց պատասխանատուն:

 

Արմենուհի Մխոյան