2015 թվականի առաջին ութ օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 77 երեխա: Ըստ «Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզի համապատասխան առողջապահական հաստատություններից հաղորդած տվյալների, այս տարվա հունվարի մեկից մինչեւ ինն ընկած ժամանակահատվածում Մարտունու ծննդատանը ծնվել է 42, Գավառի բժշկական կենտրոնում' 16, Սեւանի հիվանդանոցում'11 , Վարդենիսի հիվանդանոցում' 8 երեխա:
Ամանորին Մարտունու ծննդատանը եւ Սեւանի հիվանդանոցում ծնվել են երեքական, Գավառի բժշկական կենտրոնում' մեկ երեխա: Ճամբարակի առողջության կենտրոնում եւ Վարդենիսի հիվանդանոցում Ամանորին ծնունդներ չեն գրանցվել:
Գրանցված 77 ծնունդներից 37-ը տղաներ են, 40-ը' աղջիկներ: 19 տղա եւ 23 աղջիկ ծնվել են Մարտունու ծննդատանը, 7 տղա եւ 9 աղջիկ' Գավառի բժշկական կենտրոնում, 5 տղա եւ եւ 6 աղջիկ' Սեւանի հիվանդանոցում, 6 տղա եւ 2 աղջիկ' Վարդենիսի հիվանդանոցում:
Խոսրով Խլղաթյան