Մոտ 40 երկիր ցանկություն է հայտնել միանալ ազատ առևտրի գոտուն՝ Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷՍ) շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Մոտ 40 երկիր բանակցություններ է վարում ԵվրԱզէս-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ»,- ասել է նա «Եվրասիական տնտեսական հեռանկար» III Միջազգային ֆորումի ընթացքում:

 

Նրա խոսքով՝ առաջին երկիրը, որը կարող է միանալ Ազատ առևտրի գոտուն ԵվրԱզէս-ի շրջանակներում, կարող է դառնալ Վիետնամը:

 

Նա նաև ասել է, որ փոխշահավետ նախագծերը նախատեսվում է իրականացնել Չինաստանի և Հնդկաստանի հետ: