Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկություն է հայտնել 40 երկիր: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին: «Մենք այսօր այդ ուղղությամբ ակտ իվ բանակցություններ ենք վարում մեր չինացի, հնդիկ գործընկերների հետ: Անցած ամիս մենք ստորագրեցինք Վիետնամի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր, որը նաև Հայաստանին է հնարավորություն տալիս հանգիստ աշխատել մեր վիետնամցի գործընկերների հետ: ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համագործակցություն սկսելու ցանկություն է հայտնել նաև Իրանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սիդորսկին:

 

 

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը քայլ առ քայլ մեծացնում է համագործակցության շրջանակը՝ բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով միության անդամ բոլոր երկրների համար:

 

 

Սիդորսկին վստահեցրեց, որ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է համագործակցել ցանկացած երկրի հետ, որը նման ցանկություն կհայտնի: