Ռուսաստանի առևտրաարդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Եգիպտոսը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հայտ է ուղարկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

 

Նա նշել է, որ Ռուսաստանը ստացել է պատճենը' ուսումնասիրելու համար:

 

 

«Եգիպտական կողմը հայտնել է նման պաշտոնական հայտ ուղարկելու մասին, մենք այսօր ստացել ենք պաշտոնական պատճենը՝ զուգահեռ այն ուսումնասիրելու և մեր կողմից համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար, մենք դրանում շահագրգռված ենք»,- հայտարարել է Մանտուրովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

 

 

Փետրվարի 10-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը և Եվրասիական տնտեսական միությունը պայմանավորվել են ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին: