Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ձինփինի հանդիպման թեմաներից մեկը, գրում է Ведомости-ն:
Խոսքը Չինաստանի հետ համագործակցության և գործընկերության մասին համապարփակ համաձայնագրի պատրաստությունների վերաբերյալ բանակցություններ սկսելու, ինչպես նաև ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը մշակելու մասին է, նշել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը:
Սակայն այն մոտ ապագայում չի լինի, միակարծիք են պաշտոնյաները։ Տասը տարի անց' այսքան է գնահատում հնարավոր ժամկետները կառավարության ֆինանսատնտեսական բլոկի պաշտոնյան:
Դա լայնածավալ նախագիծ է, բանակցությունները կարող են տևել 20-30 տարի, նշում է մեկ այլ պաշտոնյա։ Նրա խոսքով' այժմ դեռ ամենավաղ փուլն է. ուսումնասիրվում են հնարավոր մոտեցումները: