Վրաստանը մինչև տարեվերջ կարող է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել: Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն:
Չինաստանի առևտրի նախարարության խորհրդական Լյու Յույհուան նշել է, որ ազատ առևտրի մասին առաջիկա համաձայնագիրը կարևոր իրադարձություն կլինի երկու երկրների հարաբերություններում: