Եվրասիական ինտեգրումը անցյալ տարի դուրս է եկել նոր մակարդակի, չնայած «բացասական արտաքին ֆոնին»: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության 2014 թվականի տարեկան զեկույցում' փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախարարությունից հիշեցրել են, որ Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷՍ) պայմանագիրը ուժի մեջ է մտել հունվարի 2015 թվականի հունվարի 1-ից:
«2015 թ. հունվարի 2-ից միության անդամ է Հայաստանը: Որոշված են Կիրգիզիայի' ԵԱՏՄ-ին միանալու պարամետրերն ու ժամկետները (մինչև 2015 թվականի մայիսի 8-ը),- նշված է փաստաթղթում: - Երկխոսություն է անցկացվում Եվրասիական տնտեսական ինտեգրման այլ պոտենցիալ անդամների' Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ»:
«Պաշտոնապես ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ հետաքրքրություն են հայտնել մոտ 40 երկրներ և կազմակերպություններ», - ընդգծել են մամուլի և տեղեկատվության վարչությունում: