Մոսկվան շահագրգռված Է Եվրամիության հետ ամենասերտ կապեր հաստատելու գործում, ընդհուպ մինչեւ ազատ առեւտրի գոտում ստեղծումը: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է՝ ամփոփելով Էստոնիայի իր պաշտոնակից ՈՒրմաս Պաետի հետ փետրվարի 17-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է:

 

«Մենք չենք վախենում «Արեւելյան գործընկերությունից, եւ դա քանիցս հաստատել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,-ասել Է նա:-Իմ զրուցակցի (Էստոնիայի ԱԳ նախարարի) հետ մենք աջակցում ենք հետխորհրդային տարածքի երկրների եւ ԵՄ-ի միջեւ առեւտրատնտեսական ու այլ կապերի զարգացմանը»:

 

Ռուսաստանը «շահագրգռված Է Եվրամիության հետ ամենասերտ կապեր հաստատելու գործում, ընդհուպ մինչեւ ազատ առեւտրի գոտում ստեղծումը: Այդ մասին նույնպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել Է անցած ամսին Բրյուսելում կայացած ՌԴ-ԵՄ գագաթնաժողովում», հավելել Է Լավրովը:

 

«Արեւելյան գործընկերության» նկատմամբ մեր վերաբերմունքը վախի վերաբերմունք չԷ, մենք թափանցիկություն ենք ցանկանում տեսնել ԵՄ-ի եւ մեր հարեւանների միջեւ երկխոսության զարգացման մեջ,-ասել Է Լավրովը:- Եթե, ինչպես գրում Է Էշթոնը («Կոմերսանտ» թերթում), ասոցացման մասին համաձայնագիրը, որը պլանավորում Էին ստորագրել Կիեւի հետ, բացասաբար չի ազդի Մոսկվայի եւ Կիեւի միջեւ առեւտրի վրա, ապա ինչու Էր համաձայնագիրը պատրաստվում գաղտնի եւ չհրապարակվեց այնքան ժամանակ, մինչեւ որ այն չնախաստորագրվեց»:

 

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն այսօր «Կոմերսանտ» թերթում հրապարակված իր հոդվածում այն կարծիքն է հայտնել, որ Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագիրը չի սպառնում Ռուսաստանի շահերին:

 

«Ռուսաստանը վախենալու բան չունի: Հարեւանների հետ նրա պատմական, տնտեսական ու սոցիալական կապերին ոչինչ չի սպառնում»,- գրում է Էշթոնը: «Անկախ հետազոտողները հավաստում են, որ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագիրը, ներառյալ ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, բացասական ազդեցություն չի ունենա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրի վրա»,- նշել է նա:

 

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծում է, որ ԵՄ-ն, ինչպես եւ Ռուսաստանը, կարեւոր առեւտրական գործընկեր է տարածաշրջանում, ուստիեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր է առաջարկում Եվրամիությունից արեւելք ընկած երկրներին: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ԵՄ-ն ոչ մեկի չի ստիպում ընտրություն կատարել: «Այդ երկրները կարող են միաժամանակ ազատ առեւտրի համաձայնագրեր ունենալ Ռուսաստանի եւ Եվրամիության հետ»,- պարզաբանում է Էշթոնը:

 

Նրա խոսքով՝ Եվրամիությունը հասկանում է Ռուսաստանի այն ցանկությունը, որ ավելի մեծ թվով երկրներ միանան Մաքսային միությանը: Սակայն, ինչպես ընդգծում է Էշթոնը, «մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է հարգել այս կամ այն երկրի ռազմավարական որոշումը. այն պետությունները, որոնք կարող են ապագայում միանալ Մաքսային միությանը, պետք է դա անեն իրենց կամքով»: