Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանը կապ չունի և չի կարող ունենալ Կիևի Անկախության հրապարակում բողոքի ցույցերի մասնակիցների վրա կրակած «դիպուկահարների գործի» հետ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Հանցագործություններն իրականացվում էին ուկրաինական տարածքում: Մենք այդ հանցագործությունների հետ կապ չենք ունեցել, և չէինք էլ կարող ունենալ: Ուկրաինայում տիրող անհամախմբվածության և տարաձայնությունների պատճառը ներկայիս իշխանությունների հարգանք դրսևորելու անկարողությունը բոլոր քաղաքացիների, նրանց իրավունքների և երկրի բոլոր շրջանների նկատմամբ»,-ասել է նա:

 

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության 26 աշխատակից անմիջական մասնակցություն է ունեցել Կիևում ցույցերի ժամանակ զանգվածային սպանություններին: