Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մարտի 26-ին վավերացրել Է Ուզբեկստանի նկատմամբ ԱՊՀ-ի ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագրի կիրառման արձանագրությունը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Արձանագրությունն ստորագրվել Էր 2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում: 2013 թվականի դեկտեմբերի վերջին Ուզբեկստանը վավերացրել Է արձանագրությունը:
Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը պարզաբանել Է, որ արձանագրությունը նպատակ ունի Ուզբեկստանին ավելի ակտիվորեն ներգրավել ԱՊՀ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության մեջ եւ միասնականացնել առեւտրական ռեժիմները Մաքսային միության երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) եւ Ուզբկստանի միջեւ: Նախարարության գնահատմամբ՝ արձանագրությունը կնպաստի ԱՊՀ-ի ներսում ազատ առեւտրի համակարգի միասնականացմանը եւ Ռուսաստանի ու Ուզբեկստանի երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը: