Մաքսային միությանն Հայաստանի անդամակցելուց հետո Վրաստանի եւ ՀՀ-ի միջեւ հետ գործող ազատ առեւտրի ռեժիմը չի փոխվի: Էկոնոմիկայի նախարար Գարեգին Մելքոնյանն Աղվերանում, «Եվրամիությունը Հայաստանում» ակումբի քննարկման ժամանակ նշեց, որ Վրաստանի հետ սահմանի մաքսային կետերը սկզբունքային նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ առեւտրաշրջանառության գերակշոռ հատվածը Վրաստանի ճանապարհով է արտահանվում: «սեպտեմբերի 3-ից հետո անընդհատ միտք է շրջանառվում, որ անդամակցությունից հետո Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունները կվատանան եւ կսահմանվեն բարձր մաքսատուրքեր: Բարձր մաքսատուրքերի համար որեւէ հիմք չկա:
Վրաստանի հետ կան միջկառավարական պայմանագրեր, Հայաստանն ու Վրաստանը բազմաթիվ միջագային կոնվենցիաներ են ստորագրել, վերջերս էլ երկրները թարմացրեցին եւ երկարաձգեցին դեպի ծով ելք չունեցող երկրների կոնվենցիան: Բացի այդ, Վրաստանն ու Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ են, հետեւաբար մաքսատուրքերի բարձրացման հետ կապված մտահոգությունն անհիմն է»,- ասաց Գարեգին Մելքոնյանը:
Սեպտեմբերի 3-ին ՀՀ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: Կողմերը կազմել են Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը: Վրաստանը նոյեմբերի 30-ին Վիլնյուսոմ կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ նախաստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: