Վաղը` ժամը 12:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջելու են հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ՝ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի գործի վերաբերյալ առկա իրավիճակը քննարկելու նպատակով:
Պաշտպանական կողմը գտնում է, որ Ա. Պետրոսյանի նկատմամբ պետք է անհապաղ դադարեցվի քրեական հետապնդումը, և վերջինս պետք է անհապաղ ազատ արձակվի:
Միաժամանակ, նամակ է հանձնվելու Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակ՝ ուղղված Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին: