«Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության անդամները կոչ են անում բոյկոտել թուրքական ապրանքները:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ վաղը նախատեսվում է բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ, որի ժամանակ կրակին կհանձնվեն թուրքական արտադրության ապրանքները:
Ըստ նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանի`այդպիսով մենք աջակցում ենք ցեղասպանություն իրագործած, ինչպես նաև պատերազմ հրահրած Ադրբեջանին աջակցող երկրին:
«Թուրքիայից Հայաստան ապրանքային ներմուծում կա, իսկ Հայաստանից Թուրքիա պաշտոնապես արգելվում է ներմուծել՝ Ղարաբաղյան խնդրի և սահմանի փակ լինելու պատճառով»,- ասաց Արման Ղուկասյանը:
Ասուլիսին ներկա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ գնելով թուրքական ապրանքները՝ մենք ֆինանսավորում ենք թուրքական ռազմարդյունաբերությանը։
Ըստ տնտեսագետի`պետությունը միկրոբիզնեսը գոնե 2 տարի չպետք է հարկի, ինչպես նաև՝ մշակի ապրանքի ներմուծումը փոխարինող քաղաքականություն։ «Ամոթ է, որ մենք որոշ ապրանքներ չենք արտադրում, որոնց արտադրումն առանձնապես ոչ ծախսատար է, ոչ բարդ»,- եզրափակեց տնտեսագետը։