«Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության անդամները կոչ են անում բոյկոտել թուրքական ապրանքները:
Թեպետ սակավաթիվ, բայց հավաքվել էին այսօր կառավարության շենքի մոտ և պահանջում էին այլևս թ
ուրքական ապրանքներ Հայաստան չներմուծել, այդ կերպ ոչ ուղիղ, բայց զինելով Թուրքիայի բարեկամ Ադրբեջանին:
«Մենք հասկանում ենք որ մեր տնտեսությունն ինչ-որ մասով սերտորեն կապված է թուրքական շուկայի հետ, և մարդիկ կան, որ ապրանք են ներմուծում, որովհետև օրվա հացի խնդիր է, բայց մենք պահանջում ենք կառավարությունից մշակել այլ ճանապարհներ՝ այլ երկրներից նույն՝ ո՛չ որակով, ո՛չ գնային առումով չզիջող ապրանքներ ներմուծի Հայաստան: Մենք պահանջում ենք կառավարությունից եղանակներ մշակի տեղական արտադրանքի համար»,- ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ ասաց «Հանուն օրենքի» ՀԿ խորհրդի անդամ Ծովինար Կոստանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում