Քենիայի օրենքներն ու մեթոդները շլացնում են երևակայությունը: Տղամարդու կողմից այծին բռնաբարելու գործով' որպես վկա դատարան է հրավիրվել նույն ինքը բռնաբարված այծը: Այդ մասին հաղորդում է «Mirror»-ը:

 

Քենիայի բնակչին կենդանու հետ սեռական հարաբերություն ունենալու պահին բռնացրել է տեղի բնակիչներից մեկը, ապա կատարվածի մասին լուրերը տարածվելուց հետո այծի տերը և գյուղի բնակիչները դիմել են ոստիկանություն:

 

Դատաքննության ընթացքում դատարանը որոշել է այծի և տղամարդու հետ առերեսում կատարել: Բռնաբարված այծը կանգնել է կողմերի առջև և լուռ ու հանդիմանող հայացքով նայել է տղամարդուն:

 

Իսկ տղամարդը դատարանին խնդրել է մեղմ վերաբերվել, քանի որ հաշմանդամ կին ունի, սակայն դատարանը անհաղորդ է եղել տղամարդու խնդրանքներին և դատապարտել 10 տարվա ազատազրկման:

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ անգամ Քենիայում դեպքերը, որ կենդանին դատարան է հրավիրվել, եզակի են:

 

«Փաստինֆո»