Գիթխորնը Հոլանդիայի ամենաանսովոր գյուղն է՝ շնորհիվ այն հանգամանքի, որ գյուղը տեղակայված է յոթ մետրանոց ջրանցքերի վրա: Այն հաճախ անվանում են նիդերլանդական Վենետիկ:
Այս գյուղում չկա ոչ մի ավտոմոբիլային ճանապարհ: Մի տեղից մեկ այլ տեղ գնալու համար հարկավոր է կամ հեծանվային ճանապարհը կտրել, կամ նավակով անցնել ջրային ճանապարհը:Գյուղը կառուցվել է 18-րդ դարի երեսունական թվականներին:
Այն ունի մոտ 2600 բնակիչ, որոնց տնակները տեղակայված են փոքրիկ կղզիների վրա: Կղզյակները իրար են միանում փայտե կամուրջներով: Ի դեպ, այստեղ հիսուն կամուրջ կա: Բնիկները պատմում են, որ իրենց գյուղի յուրահատկությունը գետերն ու ջրերը չեն, այլ՝ շրջապատող հանգստությունը:
Այն բանից հետո, երբ հոլանդացի լուսանկարիչ և ռեժիսոր Բերտ Խանստրը 60-ականներին ցուցադրեց գյուղը իր լուսանկարներով, զբոսաշրջիկների մոտ այն մեծ համբավ ձեռք բերեց, ովքեր աշխարհի տարբեր անկյուններից գալիս են այստեղ՝ տեսնելու Գիթխորնի աննկարագրելի գեղեցկությունը: