«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության կազմակերպված հերթական բողոքի ակցիան անցկացվեց նաև այսօր։ Նախաձեռնության անդամները կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ անցկացրեցին հեծանիվներով, որը մեկնարկեց Ազատության հրապարակից։

 

«Դեմ ենք»՝ կպչուն պաստառները մեջքներին փակցրած նրանք շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով մարդկանց իրազեկելով կենսաթոշակային պարտադիր վճարների բացասական կողմերի մասին, թեմային առնչվող թռուցիկներ բաժանելով, ինչպես նաև կոչ անելով միանալ իրենց պայքարին։ Մանրամասները` այստեղ: