armsport.amՀոլանդիայի առաջնության 16-րդ տուրում, Ամստերդամի «Այաքսը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության է մատնել «Բրեդային» և շարունակում է հետապնդել առաջատար «Վիտեսին»:

Այդ խաղում, Ֆրանկ դե Բուրի թիմի կազմում, փոխարինման է մտել Բոյան Կրկիչը, ով քիչ անց դառնալով գոլի հեղինակ, վերջակետ է դրել հանդիպմանը: Գոլից հետո, կատալոնացին աչքի է ընկել նաև գեղեցիկ խաղով, երբ դրվագներից մեկում գնդակը կրկնկով գլորել է մրցակից խաղացողի ոտքերի արանքով: