Կիևում Նեզալեժնոստի մայդանում հավաքված ցուցարարները շարժվել են դեպի նախագահական նստավայրի և կառավարության շենքի ուղղությամբ. իրադարձությունների կիզակետից հայտնում է Ria Novosti-ի հատուկ թղթակիցը:
Ցուցարարների առջևից շարժվում են մի քանի միկրոավտոբուսներ, որոնց վրայից ցուցարարները բարձրախոսներով կոչեր են վանկարկում: Նրանք նշում են, որ ակցիան խաղաղ բնույթ է կրում: Ընդդիմադիր գործիչ Վիտալի Կլիչկոն նույնպես կոչ է արել ցուցարարներին խաղաղ երթ կազմակերպել և տեղի չտալ սադրանքներին:
Կառավարության շենքն ու նախագահական նստավայրը շրջափակվել են ոստիկանական ջոկատների կողմից: