Ուկրաինայում Բերկուտ հատուկ ջոկատայինների զինվորները դեկտեմբերի 10-ի գիշերը քանդել են նախագահի նստավայարի մոտակայքում ցուցարարների կառուցած բարիկադները. տեղեկացնում է Интерфакс-ը:

 

Բոլոր ցուցարարները դուրս են մղվել բարիկադներից: Ընդ որում, ցույցը ցրելու ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, որի արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է: Դեպքի վայր են մեկնել շտապ օգնության մեքենաները: Հարևանությամբ գտնվող լյութերական եկեղեցում բուժկետ է կազմակերպվել:

 

Ցուցարարները վերադառնում են դեպի քաղաքապետարանի շենք, որը նրանք վերցրել էին նախօրեին, սակայն շենքում էլեկտրականությունը անջատելուց հետո ստիպված էին դուրս գալ:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Բերկուտ հատուկ ջակատայինները հատուկ գործողություններ էին սկսել բարիկադների մոտ հավաքված ցուցարարներին ցրելու համար: