«Komando» էլիտար թուրքական ջոկատի հատուկ նշանակության ջոկատայինները փախուստի են դիմել Մարտունուց պատերազմի վերջին օրը: Այս մասին Տելեգրամ ալիքում գրում է @wargonzo նախագծի զինթղթակից Սեմյոն Պեգովը:
«Մեր տրամադրության տակ են հայտնվել Մարտունու ճակատում Արցախի ՊԲ-ի արած լուսանկարները: Հենց այդ ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը սկսել են նահանջել՝ ուժեր ուղարկելով Շուշիի գորհի համար:
Բնականաբար, ադրբեջանցի զինվորականները նահանջել են և կորուստներ կրել: Սպանված սպաներից մեկի մոտ դանակ է հայտնաբերվել, որն արտադրված է հատուկ թուրքական «ռենջերների» համար: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Արցախում հայերի դեմ կռվել են նաև թուրքական «Komando»-ի հատուկ նշանակության ջոկատայինները::
Այդ ֆոնին նախագիծը, որն այսօր Էրդողանն ուղարկել է խորհրդարան, որը վերաբերում է Ադրբեջան թուրքական զորքեր մտցնելուն, զավեշտ է, քանի որ թուրք զինվորականները հենց սկզբից ակտիվ մասնակցել են հակամարտությանը»,-գրում է Պեգովը: