«Սինջար» եզդիական միավորման մի խումբ ներկայացուցիչներ այսօր ԱԺ շենքի մոտ էին եկել՝ բոլոր եզդիների անունից իրենց դժգոհությունը հայտնելու ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մանվել Բադեյանից՝ պահանջելով նրանից ներողություն խնդրել իր արած արտահայտությունների համար։

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում ի պատասխան լրագրողներից մեկի հարցը, թե ինչո՞ւ է «Ինչ, Որտեղ, Երբ» խաղն անցկացվում ռուսերենով, արդյո՞ք դա օրենքի խախտում չէ, զայրացրել էր Մանվել Բադեյանին, ով նշել էր. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականի՞ց ըտենց եք մտածում»: Մանրամասները` այստեղ: