Դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական կազմակերպության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան Է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Այցի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները նախաձեռնում են բողոքի ցույց Թուրքիային և համաշխարհային հանրությանը հիշեցնելու, որ մենք պահանջում ենք ճանաչում և հատուցում:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները այս ցույցով իրենց բողոքն են արտահայտում՝ ասելով STOP ցեղասպանությանը , STOP ուրացմանը, STOP պատմության խեղաթյուրմանը, STOP անարդարությանը:
Մենք նպատակ ունենք Թուրքիային հիշեցնելու , որ Հայաստանը և հայությունը պահանջներ ունեն Թուրքիայից և քանի դեռ Թուրքիայի իշխանոթյունները չեն գիտակցում, որ հարկավոր է օր առաջ ճանաչել հայոց ցեղասպանությունը, այն Ճանաչելու և հետևանքների հատուցման պատասխանատվությունը թողնում են իրենց ապագա սերունդների վրա:
Ցույցը տեղի է ունենալու դեկտամբերի 12-ին՝ ժամը 9:30-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդաական միություններ