Դեկտեմբերի 7-ի երեկոյան Արզամասի Սոբորնայա հրապարակում ավելի քան 300 տեղաբնակներ հանրահավաք էին կազմակերպել: Ցուցարարների քանակի մասին թիվը հաստատում են մի խումբ ականատեսներ: Ժողովուրդը պահանջում էր մաքրել իրենց քաղաքը ներգաղթյալներից: Պատճառը ուրբաթ երեկոյան հայկական «Օջախ» սրճարանում կատարված ողբերգությունն էր. մի խումբ հայեր (ականատեսների վկայությամբ' 5 հայ երիտասարդ) դագանակների և սուր ծակող գործիքների հարվածներով ծեծելով' սպանել էին 26-ամյա Սաշա Սլակաևին:

 

Հանրահավաքի մասնակիցները կազմակերպել էին «Ժողովրդական շարժում»' «Ներգաղթյալ հայը սպանել է ռուս երիտասարդին»:

 

Դեպքի առնչությամբ տեսանյութը դիտեք ստորև.