ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:

 

Սելիմի լեռնանցքում բուք է. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

 

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորանները, Արագածոտնի մարզում՝ Ապարան-Սպիտակ, Սյունիքի մարզում՝ Սիսիան-Կապան, Շիրակի մարզում՝ Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա ճանապարհահատվածները:

 

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին և Քյարքիի ոլորաններում առկա է մերկասառույց:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: