Ուկրաինական ընդդիմադիր ՈՒԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ցուցարարների հետ միասին բարիկադներից դուրս են մղել «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատայիններին այն ժամանակե, երբ վերջիններս փորձել են ներխուժել Նեզալեժնոստի Մայդան: Հատուկ նշանակության ջոկատայինները փորձել են ներս մտնել մարդկային շարքերերը ճեղքելով, սակայն ցուցարարները կենդանի միջանցք են կառուցել' «Բերկուտ» ջոկատայիններին շրջափակելով օղակի մեջ: Այս պահին իրավապահները դադարեցրել են հրապարակ ներխուժելու փորձերը: Բարիկադների մնացորդները բեռնում են բեռնատարներում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշերը ներքին ջոկատայինները գրոհել են ըմդդիմադիրների կառուցած բարիկադները, քանդել են վրանները' ցուցարարներին հետ մղելով Մայդանի կենտրոն: