Դեկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին Ազգային ժողովում՝ պարոն Շարմազանովը նշեց,որ հայերին եւ եզդիներին կապում է դարավոր բարեկամություն, եւ ինքը կարեւորում է ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի դերը մեր պետության կայացման գործում: Նա փաստեց, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետության լիարժեք քաղաքացիներն են, եւ նրանց իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանված են մեր երկրում:
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի՝ երեկ արված արտահայտությանը՝ Բորիս Թամոյանը նշեց, որ վիրավորվել է եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը:
Էդուարդ Շարմազանովը նշեց,որ Հայաստանն այստեղ ապրող բոլոր ազգերի եւ ազգությունների հայրենիքն է, եւ նրանց իրավունքների ոտնահարման ամեն փորձ ինքնին դատապարտելի է: