1in.am-ը գրում է.
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ սկսվում է Գ. Մ.-ի գործի դատավարությունը:
Նախկինում դատված 68-ամյա տղամարդը մեղադրվում է այն բանի համար, որ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին գյուղում գտնվող իրենց տնամերձ հողամասում հայրական տան և հողամասի բաժանման հարցի շուրջ խոսակցության ժամանակ եղբոր կնոջ ներկայությամբ, եղբոր թոռնուհու՝ 2000 թվականի հունիսի 16-ին ծնված 13-ամյա աղջկա «սեռական բնազդը գրգռելու և անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու համար կատարել է անառակաբարո գործողություններ՝ իջեցրել է իր սպորտային անդրավարտիքը և ցուցադրել սեռական օրգանները»: Այսպես է ձևակերպված մեղադրանքը:
Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է: