68-ամյա տղամարդը 13-ամյա եղբոր թոռնուհու սեռական բնազդը գրգռելու համար կատարել է անառակաբարո գործողություններ:

 

Տղամարդը, ով նախկինում արդեն հասցրել էր դատապարտվել, տարաձայնություններ է ունեցել եղբոր հետ հայրական տան եւ հողամասի բաժանման հարցի շուրջ։ 2013թ. հոկտեմբերի 6-ին իրենց տան տնամերձ հողամասում հերթական վիճաբանության ժամանակ նախկին դատապարտյալը եղբոր կնոջ ներկայությամբ, վերջինիս անչափահաս՝ 13 տարեկան թոռնուհու սեռական բնազդը գրգռելու և անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու համար կատարել է անառակաբարո գործողություններ, այն է' իջեցրել է իր սպորտային անդրավարտիքը և ցուցադրել սեռական օրգանները:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 


«Փաստինֆո»