«Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից տարածքում անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 57-ամյա տղամարդու գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Գագիկ Պողոսյանին:
Ըստ մեղադրանքի՝ 57-ամյա Անդրանիկը, «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցման մոտ նկատելով երևանաբնակ 3 անչափահաս աղջիկներին, հետապնդել է նրանց, ապա մտնելով գետնանցում' ակնհայտ 16 տարին չլրացած նշված դպրոցականների սեռական բնազդը գրգռելով, նրանց մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելով՝ ցուցադրել է սեռական օրգանները, ինչն աղջիկները նկատելով՝ խուճապահար հեռացել են տարածքից:
Անդրանիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հեղինակ: «Փաստինֆո»